Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում խորհրդակցություն էր հրավիրված՝ նախարար Կարեն Ճշմարիտյանը գլխավորությամբ: Լուրեր էին շրջանառվում, թե դա եղել է հրաժեշտի հանդիպում:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անահիտ Խեչոյանը հերքեց տարածված լուրերը՝ պնդելով, որ հանդիպումը զուտ աշխատանքային է եղել:
Նշեց, որ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ներկայացուցիչների հետ, քննարկվել են առկա խնդիրները, առաջարկություններն ու հնարավոր լուծումները: Հանդիպումներից մեկը եղել է նաև դեկտեմբերի սկզբին այն ժամանակ պայմանավորվածություն է եղել երկու ամիսը մեկ հանդիպել:
«Նախարարությունում աշխատանքային օրակարգ է, սովորականի պես մեր աշխատանքն ենք իրականացնում»,- ասաց Անահիտ Խեչոյանը:
Մենք զրուցեցինք նաև ներգնա տուրօպերատորների միության ղեկավար Կարինե Դավոյանի հետ, ով ևս հերքեց. «Ոչ, ոչ, մենք հաճախ ենք հանդիպում, քննարկումներ կազմակերպում, բայց նման խոսակցություն չի եղել»: