ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 14-ին հանդիպել է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրների հետ:

 

 

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը քաղաքական դասընթացների դպրոցի ունկնդիրներին ներկայացրել է զինված ուժերի կայացման փուլերը, խոսել է զինված ուժերում ընթացող բարեփոխումների ու արձանագրված հաջողությունների, պաշտպանական ոլորտում առկա խնդիրների ու մարտահրավերների մասին:

 

 

ՀՀ զինված ուժերում ընթացող բարեփոխումների համատեքստում պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարևորել է զինծառայողների անհատական պատրաստության, գործողությունների ներդաշնակման անհրաժեշտությունը, ինչը խելացի պաշտպանության կազմակերպման գրավականն է: Նշելով, որ 2016-ը զինված ուժերում հայտարարվել է հրամանատարական պատրաստության տարի, ինչը միտված է յուրաքանչյուր հրամանատարի ռազմական գիտելիքների ու հմտությունների խթանմանը, Սեյրան Օհանյանը շեշտել է, որ հայկական զինուժն այսօր իր պատրաստվածությամբ, զինծառայողների բարոյահոգեբանական բարձÖ € մակարդակի և մարտական ոգու շնորհիվ ստեղծել է զսպիչ մեխանիզմներ: Ընդգծվել է նաև արդարության և ազնվության սկզբունքների պահպանման, բաց ու հրապարակային աշխատելու անհրաժեշտությունը,: Սկզբունքներ, որոնք պարտադիր պայման են պլանավորված աշխատանքներն արդյունավետ իրականացնելու համար:

 

 

Հանդիպման ընթացքում Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի ունկնդիրներին հետաքրքրող հարցերին: