Ֆրանսիական L'Equipe-ն անդրադարձել է Հայաստանի Բարձրագույն խմբում տիրող իրավիճակին և գրել է.
«Առաջնությունն անհետացման եզրին է: Երևանի «Ուլիսը» ֆինանսական խնդիրների պատճառով դուրս է եկել առաջնությունից: Այս իրավիճակը սպառնում է ողջ առաջնությանը: Բարձրագույն խմբում կա միայն 7 թիմ, սակայն ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ ութից պակաս թիմի դեպքում մրցաշարը չի համարվի պաշտոնական»: