Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում առաջատար «Բավարիան» տնային խաղում 3:1 հաշվով հաղթեց «Դարմշտադտին»:

Սանդրո Վագները 26-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, պատասխան գոլը դաշտի տերերը խփեցին 49-րդ րոպեին՝ աչքի ընկավ Թոմաս Մյուլերը: Ֆուտբոլիստը 71-րդ րոպեին խփեց նաև իր երկրորդ գոլը: Մրցակցի դարպասը գրավելու հնարավորությունը բաց չթողեց նաև Ռոբերտ Լևանդովսկին (84'):

Այս խաղից հետո մյունխենցիները 59 միավորով շարունակում են գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: