Վրաստանի նախկին նախագահ, իսկ այժմ Օդեսայի մարզի ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայում իր հավակնությունները շատ ավելի մեծ են, քան վարչապետի պաշտոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

«Իմ հավականությունները խաղի նոր կանոնների արմատավորումն է, նոր քաղաքակական ընտրախավը՝ Ուկրաինայի կառավարության գլխավորությամբ»,- հայտարարել է Սաակաշվիլին Թբիլիսիի «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

 

«Ուկրաինայի ներկայիս կառավարությունը պետք է հեռանա ոչ թե այն պատճառով, որ ես ցանկանում եմ զբաղեցնել նրա տեղը, այլ այն պատճառով, որ Ուկրաինայում չի կարող լինել այնպիսի կառավարություն, որը մարմնավորում է հետխորհրդային, օլիգարխիական, կոռումպացված բոլոր արժեքները»,- ասել է Սաակաշվիլին:

 

Ավելի վաղ Ուկրաինայի զանգվածային լրատվամիջոցները, վկայակոչելով կառավարության աղբյուրները, հայտարարել են, որ Ուկրաինայի իշխանությունները կարող են մարտի սկզբին Սաակաշվիլիին հեռացնել Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: