Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանի խոսքերն այն մասին, որ Մոսկվան «երկու օդաչուի» պատճառով կորցրել է «ընկերոջը»՝ ի դեմ Թուրքիայի:
«ԶԼՄ-ները փոխանցում են Էրդողանի խոսքերը. «Ցավալի է, որ Ռուսաստանը երկու օդաչուի պատճառով կորցրել է Թուրքիայի պես ընկերոջը»,- գրում է Զախարովան:- Իսկ այժմ դասավորենք բառերը ճիշտ հերթականությամբ. «Ռուսաստանը Թուրքիայի պատճառով՝ երկու օդաչուների է կորցրել»: