ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նամակը՝ ուղղված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է ren.tv-ն:

 

Նրա խոսքով Ռուսաստանի ղեկավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմաններ դեռևս չի տեսնում: Գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ Էրդողանի նամակը էական տարրեր չի պարունակում:

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որում շնորհավորել է բոլոր ռուսաստանցիներին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, և մաղթել, որպեսզի պետությունների միջեւ հարաբերությունները դուրս գան «արժանի մակարդակի»: