Միջազգային Ֆուտբոլի Ֆեդերացիաների Միության՝ ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջանի Ինֆանտինոն: Քվեարկության երկրորդ փուլում ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը հավաքել է 115 ձայն, իսկ շեյխ Սալման բեն Իբրահիմ Ալ Խալիֆը՝ 88 ձայն: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: