Քիչ առաջ Ցյուրիխում ավարտվեց ՖԻՖԱ-ի կոնգրեսը, որի վերջնամասում տեղի ունեցավ ՖԻՖԱ-ի նոր նախագահի ընտրությունը:
Թեկնածուները երկուսն էին` կառույցի գործող նախագահ Յոզեֆ Բլատերը և Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ Հուսեյնը:
Նշենք, որ կոնգրեսին ներկա էին ՖԻՖԱ-ի անդամ բոլոր 209 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար ձայների 2/3-ը: Սակայն Բլատերը ստացել է 133 ձայն, Հորդանանի արքայազնը`73: Երկրորդ փուլից առաջ Հորդանանի արքայազնը հանեց իր թեկնածությունը, արդյունքում՝ Բլատերը վերընտրվեց ՖԻՖԱ-ի նախագահ:
Նշենք, որ Բլատերը կառույցը գլխավորում է 1998թ-ից:
Պաղեստինի և Իսրայելի Ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները ողջունում են միմյանց:
Հորդանանի արքայազն Ալի Բին Ալ Հուսեյնը և Յոզեֆ Բլատերը