6 ամիս ազատազրկման է դատապարվել Լատվիայի բնակիչ Մաքսիմ Կոպտելովը' նախկին խորհրդային հանրապետության'Ռուսաստանի Դաշնությանը միանալու քարոզչության համար: Այս մասին հաղորդում է Delfi պարբերականը:

 

 

2014 թվականի գարնանը Կոպտելովը avaaz.org կայքում միջնորդագիր է հրապարակել, որում առաջարկվում էր քվեարկել Ռուսաստանին' Լատվիայի անդամակցության օգտին: Լատվիայի իրավապահ մարմինները վերլուծել են փաստաթուղթը և եկել այն եզրակացության, որ այն պարունակում է կոչեր, որոնք սպառնում են պետության անկախությանը:

 

 

Մաքսիմ Կոպտելովը ձերբակալվել էր դեռևս մեկ տարի առաջ: Նրան սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում, հարկադիր աշխատանքներ, կամ տուգանք: