Սիրիայում ժամանակավոր հրադադարից արդեն մի քանի ժամ է անցել: ՄԱԿ-ի հատուկ բանագնացը և Մարդու իրավունքների մոնիթորինգի սիրիական կենտրոնը հաղորդել են անսովոր հանգստի մասին, որը տիրում է Սիրիայի խոշոր քաղաքներում:
Շաբաթ օրը կեսօրին Ժնևում հանդիպում կանցկացվի՝ որոշելու համար, թե արդյոք հրադադարը պահպանվում է: Սակայն վերջին մի քանի տարվա ընթացքում, սա առավել հուսադրող նշանն է, որ Սիրիայում կարող է խաղաղություն հաստատվել. փոխանցում է CNN-ը:
Վերջին ժամերին՝ հրադադարը հայտարարելուց առաջ՝ Ռուսաստանը շարունակում էր Սիրիայի արևմուտքում հարվածներ հասցնել: Իսկ Սիրիայի կառավարական ուժերը ռումբեր էին նետում: Նույնիսկ, եթե ռմբակոծությունները թուլանան, կա լուրջ կասկած, որ իրական հրադադարը կպահպանվի: