Սիրիայում հրադադարի հաստատումից հետո «Ջաբհաթ Ալ-Նուսրա» ահաբեկչական կազմակերպության վերահսկողության տակ է գտնվող խմբավորումները ականանետներով գնդակոծել են Հալեպի և Հոմսի թաղամասերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ «Նովոստին»-ն, այս մասին լրատվական գործակալությունը տեղեկացրել են սիրիական ազգային զորամիավորումների աղբյուրները:

 

 

Զինյալները ականանետերով գնդակոծել են Հալեպի Շիհա, Աշրաֆիա և քրդական թաղամասերը՝ Բենզիյադի շրջանից: