Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ շրջանի ղեկավարի պաշտոնում իր ժամանակը մոտեցել է ավարտին, և պետությունը պետք է այլ մարդու գտնի այդ պաշտոնի համար: Այս մասին նա հայտարարել է НТВ հեռուստաընկերության «Կենտրոնական հեռուստատեսություն» հաղորդման ժամանակ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
«Անկեղծ ասած՝ ես գործեր եմ անում, մինչ այսօր ինձ մոտ ստացվում էր: Իմ անունն իմ ժողովրդի դեմ չօգտագործելու համար, կարծում եմ, պետության ղեկավարությունը պետք է այլ մարդու գտնի: Ասում եմ՝ իմ ժամանակն անցել է: Մեր թիմում փոխարինողները շատ են, կան շատ լավ մասնագետներ»,- ասել է Կադիրովը:
Կադիրովի խոսքով՝ յուրաքանչյուր մարդ ունի իր սահմանը: «Դա գագաթնակետն է: Սա գագաթնակետ է Կադիրովի համար»,- ասել է Չեչնիայի ղեկավարը: