Բելառուսը մտադիր Է Ռուսաստանի հետ համաձայնության հասնել ռուսական գազի արժեքի իջեցման շուրջը: Փետրվարի 28-ին այս մասին հայտարարել Է երկրի փոխվարչապետ Վլադիմիր Սեմաշկոն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԲԵԼՏԱ գործակալությանը: Նա հույս Է հայտնել, որ այս հարցը կլուծվի մարտ ամսին:
«Մենք կարծում ենք, որ կարելի Է լուծել Բելառուսի կողմից սպառվող բնական գազի արժեքի խնդիրը, Էապես իջեցնել գինը: Դա մեզ թույլ կտա իջեցնել սակագները տնտեսության իրական հատվածի համար եւ մեր ձեռնարկությունների համար ստեղծել փոքրիշատե հավասար պայմաններ Ռուսաստանի մեր գործընկերների նկատմամբ»,- նշել Է Սեմաշկոն:
Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովն, իր հերթին, հայտնել Է, որ փորձագետներին հանձնարարված Է ուսումնասիրել գազի գնի հարցը:
Նշվում Է, որ անցյալ տարի Բելառուսի համար գազի գինը 144 դոլար Է եղել հազար խորանարդ մետրի դիմաց: