Վիեննան, Բեռլինը և Բուդապեշտը դեմ են ռուսական գազի էմբարգոյին, CNN-ի եթերում ասել է Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը։
«Ավստրիան միայնակ չէ այս հարցում՝ գազային էմբարգոյի դեմ: Մյուս կողմից, Ավստրիան ԵՄ անդամ մյուս երկրների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կողքին է: Բայց պատժամիջոցները պետք է ավելի ուժեղ հարվածեն Ռուսաստանին, քան Եվրոպական Միությանը»,- ասաց նա։ Ըստ կանցլերի՝ Եվրոհանձնաժողովը և ԵՄ խորհուրդն արդեն քննարկում են նավթի մատակարարումների արգելքի հարցը, սակայն գազն առանձին հարց է, քանի որ դրանից է կախված տարբեր երկրների արդյունաբերությունը»։
«Գիտեք, Եվրոմիությունը որոշել է, որ մենք պետք է փորձենք ամեն ինչ անել, որպեսզի վերջ դնենք ռուսական գազից մեր կախվածությանը: Իհարկե, Ավստրիան նույնպես դա է ցանկանում: Բայց հիմա դա անհնար է: Դա ժամանակ կպահանջի»,- հավելել է Նեհամերը:
Ավստրիայի կանցլերը ապրիլի 11-ին այցելել է Մոսկվա և բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Հանդիպումն անցկացվել է մամուլի փակ դռների հետևում։ Ավելի ուշ ընդդիմադիր Ավստրիական Ազատություն կուսակցության ղեկավար Հերբերտ Քիքլը կշտամբել է Նեհամմերին էներգամատակարարման խնդրին չանդրադառնալու համար։