Երբ Չեչնիայի կրեմլամետ հեղինակավոր ղեկավար Ռամզան Կադըրովը շաբաթ օրը հայտարարել է պաշտոնից իր հեռանալու մասին՝ Մոսկվայում ասեկոսեների ալիք է բարձրացել, գրում է Christian Science Monitor-ը:

 

Ընդամենը մի քանի օր անց այն բանից հետո, երբ լիբերալ ընդդիմադիրների մի խումբ մերկացնող զեկույց է հրապարակել, որում մեղադրել է Կադիրովին կոռուպցիայի, սպանությունների և ութ տարվա պաշտոնավորման ընթացքում շարիաթի բռնապետության հաստատման մեջ, շաբաթա վերջին իր հեռուստատեսային հարցազրույցում նա ապշած լրագրողին հաղորդել է, որ իր կարծիքով՝ Չեչնիայի ղեկավարի պաշտոնում իր ժամանակն ավարտվում է:

 

«Այժմ, որպեսզի չօգտագործեն իմ անունը իմ ժողովրդի դեմ, ես կարծում եմ, որ պետության ղեկավարությունը պետք է գտնի մեկ այլ անձի»,- հայտարարել է Կադիրովը: Այնուհետև ասել է, որ ինքը կցանկանար զբաղվել ընտանքով, անձնական կյանքով, բիզնեսով և իսլամի ուսումնասիրմամբ:

 

Փորձագետները զգուշացնում են, որ բոլորովին էլ պետք չէ անկեղծ ընդունել այդ հայտարարությունները, կամ դիտարկել արևմտյան քաղաքական մշակույթի պրիզմայով:

 

Նրանք պնդում են, որ եթե Կադիրովը նյարդայնանում է, ապա ոչ 65-էջանոց զեկույցի պատճառով, որը գրել է Իլյա Յաշինը, ով հավաքել է շատ ապացույցներ՝ Կադիրովի կառավարության կոշտ մեթոդների վերաբերյալ, որոնք վաղուց արդեն հայտնի են: Պատճառը, հավանաբար, Կրեմլում անտեսանելի փոփոխություններն են, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատում:

 

Ըստ նրանց, Կադիրովը, ըստ էության, Պուտինին վերջնագիր է ներկայացնում. կամ նա պետք է միջամտի և անձամբ աջակցի իր թեկնածությունը՝ ընտրություններին վերընտրվելու համար, որոնք նախատեսված են սեպտեմբերին, կամ բռնապետությունն ապակայունացնելու ռիսկի է գնում, որը զսպել է Չեչնիային և վերջին ութ տարվա ընթացքում այնտեղ կարգ պահպանել: