The Christian Science Monitor շաբաթաթերթի «Բանտարկյալից՝ վարչապետ» վերտառությամբ հոդված է հրապարակել Նիկոլ Փաշինյանի մասին։ ՀՀ վարչապետը հայտնվել է շաբաթաթերթի շապիկին:
ՀՀ վարչապետին որակելով որպես անսահման խարիզմայի տեր մարդ՝ հեղինակը ընդգծում է, որ Փաշինյանը միասնականություն ստեղծելու շնորհիվ է կարողացել հասնել այդ ամենին:
Անդրադառնոալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին` հեղինակը գրում է, որ այդ իրադարձությունների հետևանքով մայրաքաղաքում տասը մարդ զոհվեց: Ակտիվ քաղաքական գործիչները, այդ թվում Նիկոլ Փաշինյանը, հետապնդման ենթարկվեցին: Նա ստիպված եղավ 2 տարի անցկացնել բանտում:
Պարբերականն անդրադարձ է կատարում նաև 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին, երբ Նիկոլ Փաշինյանը, սկսելով քայլերթ Գյումրիից, հասավ մայրաքաղաք՝ փողոց դուրս բերելով հազարավոր մարդկանց:
Խոսելով արդեն 2018-ի իրադարձությունների մասին՝ հոդվածագիրը նշում է, որ հանրահավաքների ընթացքում Նիկոլ Փաշինյանը կարողացել է քաղաքացիների մեծ զանգված հավաքել՝ երկիրը պաշտպանելով միակուսակցական պետություն դառնալուց։