Բեռնատար ԱՆ-26 օդանավը կործանվել է Բենգալյան ծովածոցում՝ Բանգլադեշի ափերի մոտ: Առնվազն մեկ մարդ է զոհվել է, հաղորդում է dnews24.com-ը:

 

Ինչպես հաղորդել է ոստիկանության ներկայացուցիչ Ասլամ Հոսեյնը, ինքնաթիռում չորս մարդ է եղել, բոլորը՝ ռուսաստանցիներ: Երկու մարդկանց ջրից դուրս են բերել տեղացի ձկնորսները: Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է: Երկրորդը՝ կրիտիկական վիճակում է: ՌԴ ևս երկու քաղաքացու որոնումները շարունակվում են:

 

Օդանավը պատկանում էր True Aviation ավիաընկերությանը: