Մոսկվայի մարզի Ռամենսկի շրջանում վթարի է ենթարկվել Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից մեկնած և դեպի Օրսկ քաղաք ուղևորվող «Ան-148» ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РЕН ТВ-ն:
Ինչպես հաղորդում են ТАСС-ի և Интерфакс-ի աղբյուրները, ինքնաթիռն անհետացել է ռադարներից: «Ան-148» ինքնաթիռում գտնվում է 65 ուղևոր ու անձնակազմի 6 անդամ:
Նշվում է, որ փրկարարները ստուգում են ինքնաթիռի՝ վթարի ենթարկվելու մասին տեղեկությունները:
Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վայր է ընկել Արգունովո գյուղի մոտակայքում:
«Անձնակազմի անդամները և ուղևորները փրկվելու հնարավորություն չեն ունեցել», - Интерфакс-ին ասել է տեղի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը: