«Տարածաշրջանում անվտանգության ոլորտում իրավիճակը կարճ ժամանակահատվածում էականորեն փոխվել է: Մեր ընդհանուր անվտանգության անկյունաքարը խախտում է Վրաստանում՝ Ռուսաստանի սողացող օկուպացիան, իրադարձությունները Ուկրաինայում, ահաբեկչության աճող սպառնալիքները և փախստականների ճգնաժամը»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ ելույթ ունենալով Բաքվի IV համաշխարհային ֆորումի ժամանակ:

 

Նա խոսացել է Վրաստանի և Ադրբեջանի միջև փոխհարաբերությունների մասին, և ընդգծել, որ երկու երկրների միջև բարեկամությունն ու դաշինքը հիմնված է ընդհանուր արժեքների վրա: Նախագահը կարևորել է անվտանգության ոլորտում համագործակցության ամրապնդումը:

 

«Այսօր Վրաստանի տարածքների 20%-ը օկուպացված է Ռուսաստանի կողմից, մեր բնակչության 15%-ը'ստիպողաբար տեղահանված անձինք են, սակայն, չնայած դրան, Վրաստանը կարողանում է համաշխարհային անվտանգության հարցով ՆԱՏՕ-ի առաքելության մեջ ամենամեծ ներդրումը կատարել»,- հայտարարել է Մարգվելաշվիլին: