«Լացիոյի» հարձակվող Միրոսլավ Կլոզեն իտալական Tor Vergata համալսարանի կողմից արժանացել է fair play մրցանակին՝ սոցիալական ակտիվության, գործին նվիրվածության, արդար խաղի համար:
37-ամյա ֆուտոլիստը մրցանակը նվիրել է «Ֆորմուլա 1»-ի լեգենդար ավտոարշավորդ Միխաել Շումախերին:
«Նրա հետ անձամբ ծանոթանալու բախտ եմ ունեցել: Նրա հետ հինգ րոպե զրույցը բավականացրեց, որ շատ բաներ սկսեմ այլ կերպ ընկալել»,- Կլոզեի խոսքը մեջբերում է Գերմանիայի ֆուտբոլի միության պաշտոենական կայքը: