.armsport.amԻտալական «Լացիոյի» մարզական տնօրեն Իգլի Տարեն ընդգծել է, որ ակումբին, այնուամենայնիվ, հաջողվել է նոր պայմանագրի շուրջ համաձայնության գալ թիմի 35-ամյա հարձակվող Միրոսլավ Կլոզեի հետ:
Տարեի խոսքերով՝ պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարվա համար:
- «Լացիոն» պայմանավորվել է Կլոզեի հետ, - Տարեի խոսքերն է մեջբերում «Sky Sport Italia»-ն, - Նոր պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար: Սա շատ լավ նորություն է:
Իտալիայի Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Միրոսլավ Կլոզեն անցկացրել է 22 խաղ եւ դարձել 7 գոլի հեղինակ: