Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսյեն Ֆավրը հերքել է այն տեղեկությունները, թե մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է գլխավորել Դորտմունդի «Բորուսիան»:

«Կարող եմ միայն ասել, որ հաջորդ մրցաշրջանում չեմ մարզելու Դորտմունդի «Բորուսիան»,- շվեյցարացի մարզչի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Հիշեցնենք, որ դորտմունդցիների ներկայիս մարզիչ Յուրգեն Կլոպն ամռանը կլքի ակումբը: Մարզչի պաշտոնի հավանական թեկնածուն «Մայնցի» նախկին գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելն է: