armsport.amԻնչպես հայտնում է ֆրանսիական «L’Equipe» պարբերականը, Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է «Բորդոյի» հարձակվող Տոմա Տուրեով։

Գերմանական ակումբի սկաուտները հետեւել են հարձակվողի խաղին Ֆրանսիայի առաջնության հանդիպումներում։

Հավելենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում ֆրանսիացի 21-ամյա հարձակվողն անցկացրել է 17 հանդիպում, խփել 2 գոլ եւ կատարել 3 արդյունավետ փոխանցում։