«Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարի հրապարակումներից մեկում գրված էր, որ «Վրաստանում «Արարատցեմենտի» արտադրած 50 կիլոգրամանոց պարկը վաճառվում է 1880 դրամով..., իսկ Հայաստանում նույն քաշով, նույն փաթեթավորմամբ ցեմենտն արժե 3200 դրամ, «շատով առնելու» դեպքում՝ 3100 դրամ»:

 

Հոդվածի կապակցությամբ ԼՈՒՐԵՐ.com զրուցել է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանի հետ:

 

««Հայկական ժամանակ» օրաթերթում այսօր տեղ գտած հրապարակումն այն մասին, թե իբր «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքը Վրաստանում ավելի էժան է վաճառվում քան Հայաստանում, լիովին չի համապատասխանում իրականությանը: Նախ՝ դա «Արարատցեմենտ» գործարանի արտադրանքը չէ, այլ կեղծված արտադրանք է, քանի որ «Արարատցեմենտի» արտադրանքը տարածաշրջանում լավագույնն է, և քիչ չեն այդ բրենդի անվան տակ իրենց անորակ ապրանքն իրացնել ցանկացող անբարեխիղճ գործարարները: Այդ խնդրի հետ մենք բազմիցս ենք բախվել: Երկրորդ՝ «Արարատցեմենտ» գործարանն իր արտադրանքը վերջին անգամ 68 տոննա ծավալով Վրաստան է արտահանել նախորդ տարվա մայիս ամսին՝ մեկ տոննան 80 դոլար սակագնով, որը Հայաստանում ցեմենտի բացթողման արժեքն է՝ առանց ԱԱՀ-ի: 2015թ. մայիսից հետո մենք Վրաստան արտադրանք չենք արտահանել, այնպես որ անիմաստ է մութ սենյակում սև կատու որոնել և փորձել անհարկի շահարկել գործարանի և Գագիկ Ծառուկյանի անունը»,- մեկնաբանել է Իվետա Տոնոյանը:

 

ԼՈՒՐԵՐ.com-ին տրամադրվել են նաև Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակի մատնանշած փաստերը հավաստող լուսանկարներ:

 

«Արարատցեմենտ»-ի արտադրանքը

 

 


Կեղծված արտադրանք