ffa.am Հայկական մրցավարական անձնակազմը՝ Սուրեն Բալիյանի գլխավորությամբ, կսպասարկի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2017 թ. առաջնության ընտրական փուլի Ղազախստան-Բոսնիա Հերցեգովինա հանդիպումը, որ կկայանա մարտի 25-ին: Մրցավարի օգնականները կլինեն Մեսրոպ Ղազարյանը և Էրիկ Արևշատյանը: Չորրորդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Արման Ալաբերկյանը: