Այսօր կմեկնարկի Մոսկվայում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրը:
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի այսօրվա մրցակիցը կլինի Ֆաբիանո Կարուանան:
Հիշեցնենք, որ 11 տուրերից հետո Արոնյանը ունի 5.5 միավոր, իսկ Կարուանան' 6.5:
Շախմատիստները միմյանց հանդիպել էին նաև 5-րդ տուրում և պարտիան ավարտել ոչ-ոքի: