Գերմանիայում շարունակվում է renke Chess Classic միջազգային մրցաշարը (շրջանաձև մրցակարգ, 8 մասնակից): Մեկօրյա դադարից հետո այսօր կմեկնարկի 4-րդ տուրը:
Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Մատիաս Բլյուբաումը:
Հիշեցնենք, որ երեք տուրերից հետո հայ գրոսմայստերն իր ակտիվում ունի 2 միավոր և կես միավորով զիջում է առաջատար Հոու Յիֆանին: