Մեկօրյա դադարից հետո այսօր վերսկսում է Նորվեգիայի Ստավենգեր քաղաքում ընթացող «Narway Chess» մրցաշարը: 7-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Պավել Էլյանովը:

Հիշեցնենք, որ 6 տուրից հետո մեր շախմատիստն ունի երեք միավոր, նույնքան միավոր ունի նաև Էլյանովը: Մրցաշարի առաջատարը 4 միավորով Մագնուս Կալսենն է: