Մեկօրյա դադարից հետո Ժնևում շարունակվում է ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարը:
Այսօր տեղի կունենա 6-րդ տուրը:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցի Պանտելա Հարիկրիշնայի հետ:
5-րդ տուրից հետո Արոնյանը 3 միավորով կիսում է 3-6-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակը 3,5-ական միավորով գլխավորում են Ալեքսանդր Գրիշչուկը և Թեյմուր Ռաջաբովը: