Ցյուրիխում ընթացող Zurich Chess Challenge շախմատային սուպերմրցաշարի 5-րդ տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանն ուժերը կչափի Հիկարու Նակամուրայի հետ:
Հիշեցնենք, որ 4 տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը 4 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում է:
Առաջատարը Վիշվանաթան Անանդն է, ով իր ակտիվում ունի 6 միավոր: