Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում այսօր կավարտվի Norway Chess-2017 սուպերմրցաշարը:
Վերջին 9-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Ուեսլի Սոն:

 


Նախորդ 8 տուրերից հետո այս գրոսմայստերը 5.5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Սոն իր ակտիվում ունի 4 միավոր: