Մեկօրյա դադարից հետո սկսվում է London Chess Classic սուպերմրցաշարը: Այսօր տեղի կունենան 6-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի հավաքականի շախմատիստ Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի Հիկարու Նակամուրան:
Հիշեցնենք, որ 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարները 3-ական միավորով Գիրին, Վաշյե Լագրավն ու Նակամուրան են: Արոնյանն իր ակտիվում ունի 2.5 միավոր: