Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է «Տատա Սթիլ» մրցաշարը:
Այսօր կմեկնարկի մրցաշարի երրորդ տուրը: Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանի մրցակիցն Ուեսլի Սոն է:
Հիշեցնենք, որ առաջին երկու տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել և իր ակտիվում ունի 1 միավոր: Նույնքան միավոր ունի նաև Սոն:
Առաջատարը 2 միավորով Կարուանան է: