Մոսկվան մշտական կապ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի առնչությամբ: Այդ մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ռուսաստանի ԱԳՆ-ն մշտական կապ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարությունների հետ»,- նրա խոսքերն է մեջբերում Ռուսաստանի արտգործնախարարության կայքը:
Զախարովան ընդգծել է, որ Մոսկվայում «ծայրահեղ մտահոգությամբ են ընդունում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի լուրջ սրման մասին հաղորդագրությունները»: Ռուսաստանի ԱԳՆ-ն զսպվածության և ռազմական բախումների հրատապ դադարեցման կոչ է անում կողմերին: