Լեռնային Ղարաբաղում իրադարձությունների զարգացումն ավելի ու ավելի մեծ մտահոգություն է առաջացնում, միջազգային ասպարեզում շատ եռանդուն ջանքեր են գործադրվում իրադրությունը կարգավորելու համար: Այդ մասին ապրիլի 5-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Նրա խոսքով՝ ռուսական կողմն արդեն քանիցս մտահոգություն է հայտնել հակամարտության գոտու իրադրության կապակցությամբ, «և առայժմ իրադարձությունների զարգացումն էլ ավելի մեծ մտահոգություն է առաջացնում»:
«Այդ մտահոգությունն ունեն տարածաշրջանի բոլոր պետությունները, բոլոր այն պետությունները, որոնք ներգրավված են Մինսկի հնգյակում, ուստի այժմ շատ եռանդուն ջանքեր են գործադրվում»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Պեսկովը հավելել է, որ շփումներն իրականացվում են ինչպես առանձին գերատեսչությունների գծով, այնպես էլ միջազգային ասպարեզում: