Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Վոլֆսբուրգին» 0:2 հաշվով պարտությունից հետո, նշել է, որ արդյունքի համար պատասխանատուն ինքն է:
«Որպես մարզիչ՝ պարտության համար ամբողջությամբ ես եմ պատասխանատու: Այդ պատճառով էլ պատրաստվում եմ վերլուծել խաղը, որպեսզի հասկանամ՝ ինչ կատարվեց: Շատ եմ հպարտանում իմ ֆուտբոլիստներով: Միակ բանը, որ հիմա կարող եմ ասել, այն է, որ արդյունքի համար պատասխանատուն ես եմ»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը:
Թիմերի միջև պատասխան հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 12-ին Մադրիդում: