Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Սպորտինգի» դեմ 2:1 հաշվով հաղթանակը:
«Բարդ խաղ անցկացրինք: Մրցակիցը բաց թողած գոլից հետո չէր հանձնվում, բայց մենք հաղթեցինք շնորհիվ Բենզեմայի գեղեցիկ գոլի: Կարևորն այն է, որ հասանք մեր նպատակին: Հիմա անհամբերությամբ սպասում ենք «Բորուսիայի» դեմ հանդիպմանը, որը մեզ համար հավասար է եզրափակչի», - Զիդանի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Նշենք, որ հինգ տուրերից հետո դորտմունդցիները 13 միավորով գլխավորում են F խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ իսպանական թիմը նրանց զիջում է 2 միավորով: