Այս պահին կառավարության շենքի մոտ հավաքվել են Քաղցրաշեն համայնքի և հարակից գյուղերի բազմաթիվ բնակիչներ, ովքեր բողոքում են խաղողի մթերումից հետո իրենց գումարները չվճարելու համար: Նրանք պահանջում են վարչապետի հետ հանդիպում: Ի վերջո, կառավարության ներկայացուցիչն ակցիայի մասնակիցներից 7-8 մարդու հրավիրեց վարչապետի հետ հանդիպման:

 

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ եկել են կառավարության շեքնի մոտ՝ նստացույցի պատրաստակամությամբ: