Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի ակտիվացումը համեմատել է սառցաբեկորի հետ, տեղեկացնում է Minval.az-ը:

 

«Դա նման է սառցալեռան: Երևում է միայն վերնամասը, սակայն ոչ ոք չգիտի, թե ինչ կա ջրի տակ: Ռուսաստանի ներկայացրած առաջարկները հետաքրքրում են նաև մեզ: Մեզ առաջարկում են հակամարտության փուլային կարգավորում: Սակայն առաջին հերթին պետք է մեր տարածքներից դուրս բերվեն հայկական զորքերը:

 

Դեռ վաղ է բացահայտել մանրամասները: Նրանք հնչեցրել են մի շարք հետաքրքիր մտքեր: Եվ դրանք բոլորը նույնպես հենված են Մադրիդյան նորացված սկզբունքների վրա:

 

Ինչպես գիտեք, հրադադարի ռեժիմի նոր փուլը համաձայնեցվել է Մոսկվայում: Մենք նույնպես կարծում ենք, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կարևոր հարց է: Անկարելի է այն ռազմական ճանապարհով լուծելը:

 

Մենք մշտապես ասում ենք, որ կողմ ենք խաղաղ կարգավորմանը: Սակայն պետք է լինի արդյունք: Դա չի նշանակում, որ մենք պետք է բանակցենք ևս 25 տարի»,- ասել է նա: