Միացյալ Նահանգները դեմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում բռնության սրմանը։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները, տեղեկացնում է ԱՄՆ պետդեպի կայքը։
«Անհրաժեշտ է վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին։ ԱՄՆ-ն կոչ է անում հակամարտության կողմերին զերծ մնալ իրավիճակի սրումից և վերադառնալ խաղաղ բանակցային գործընթացին»,- նշել է Թոները ճեպազրույցի ժամանակ։