Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը փետրվարի 18-ին չի մասնակցի ՀՀ նախագահի ընտրության քվեարկությանը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ երկրորդ նապագահը Հայաստանում չէ եւ այդ պատճառով չի կարողանա մասնակցել քվեարկությանը: Թե որ երկրում գտնվում է եւ ինչ նպատակով է մեկնել Ռոբերտ Քոչարյանը, նրա գրասենյակի ղեկավարը չմանրամասնեց: