Թուրքիայի ժանդարմական ուժերի հրամանատար Գալիբ Մենդին մայիսի 3-ին կայցելի Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է report.az լրատվական կայքը:
Նշվում է, որ այցի շրջանակում Թուրքիայի գլխավոր ժամդարմը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ռազմական կառույցների ղեկավարների հետ եւ կքննարկի երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:
Կայքը նաեւ նշում է, որ թուրք ժանդարմի այցն Ադրբեջան նախապես ծրագրված բնույթ չի կրում: