Ստամբուլի Շիշլի թաղամասում գիշերը անծանոթ մեքենան նստած ամերիկացի 22-ամյա ուսանողուհուն տարել են անմարդաբնակ վայր և բռնաբարել։

 

 

Ինչպես հաղորդում է Sabah-ը, ԱՄՆ քաղաքացի, 22-ամյա Լ.Դ.-ն դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ գիշերը ընկերոջ հետ ակումբից դուրս գալուց հետո «ավտոստոպով» մեքենա է կանգնեցրել, սակայն մեքենայի վարորդն իրեն տարել է անմարդաբնակ տեղ և բռնաբարել՝ վերցնելով նաև բջջային հեռախոսը։

 

 

Ոստիկանությունը ուսումնասիրել է տարածքի տեսախցիկները և հայտնաբերել կասկածյալին, ով պնդել է, թե աղջկա ցանկությամբ է հարաբերություն ունեցել, իսկ հեռախոսն էլ՝ աղջիկն է մոռացել իր մեքենայում։