Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի նոր նախաձեռնության միջոցով հնարավորություն է ընձեռում Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանի անվտանգության հարցով մտահոգված բոլոր անձանց դիմել ԱՄՆ պետքարտուղարությանը, Amnesty International և Human Rights Watch կազմակերպություններին' հորդորելով պաշտպանել Փայլանին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից:
Դիմելու համար պետք է այցելել հետևյալ հղումով և լրացնել անհրաժեշտ դաշտերը:
Թուրքիայի խորհրդարանում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) խմբակցության անդամ Գարո Փայլանըմեջլիսի սահմանադրական հանձնաժողովում քննարկումների ժամանակ առաջացած վիճաբանության ժամանակ թիրախավորվել էր իշխող կուսակցության ներկայացուցիչ պատգամավորների կողմից: Ավելի ուշ նա հայտարարություն էր արել' նշելով, թե հարձակման է ենթարկվել ծագումով հայ լինելու համար: «Հարձակումը ծրագրված բնույթի էր եւ ծագել էր իմ հայ լինելու պատճառով: Այդ մասին տեսանյութը հրապարակել եմ սոցիալական մեդիայում: Ցանկացողները կարող են համ ոզվել դրանում», -ասել է Փայլանը:
Նա մեկ փաստ էլ է բերել այն մասին, որ իր վրա հարձակվողներն իրար ասում էին. «Գարոն այստեղ է, Գարոն այստեղ է»: «Նրանք չեն կարողանում մարսել, որ հայի ինքնությամբ մեկը բացահայտում է իրենց ստերը եւ չի ընկրկում: Նրանք ուզում են իրենց առաջ տեսնել հավատարմության երդում տված հայի եւ ոչ թե արդարություն պահանջող հայի», -ընդգծել է Փայլանը: