ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ-ի կողմից ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացին: Նրա խոսքով՝ պետք է կանխարգելել, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին:
Նախարարի խոսքով՝ պետք է մեխանիզմներ ներդնել, որոնք թույլ կտան ապահովել համապատասխան պայմաններ հետագայում բանակցային գործընթացը վերսկսելու համար: Հարցին՝ թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Արցախի անկախությունը, նախարար Նալբանդյանը նշեց.
«Պետք է նկատի ունենալ, որ դրանք բավական նուրբ հարցեր են, մենք որևէ բանից չենք վախենում: Միջազգային հանրությունը կիսում է մեր կարծիքը: Դրա մասին էին խոսում եռանախագահող երկրների հայտարարությունները, որոնք ցույց էին տալիս միջազգային հանրության դիրքորոշումը: Հստակ հնչեց, որ բանակցությունների գլխավոր հարցը ԼՂՀ ինքնորոշման հարցն է: Ադրբեջանը խուսափում է որևէ հղում անել այդ 5 հայտարարություններին»,- ասաց Նալբանդյանը: