Թուրքիայի նախագահը քննադատել է սիրիացի փախստականների խնդրի հանդեպ ԵՄ-ի դիրքորոշումը՝ մեղադրելով եվրոպական բլոկը դաժանության և բռնապետության մեջ, հաղորդում է Press TV-ն:

 

Ստամբուլում իր ելույթի ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է նաև նրանից, որ Թուրքիան ստիպված է ինքնուրույն պայքարել տարածաշրջանում ահաբեկչության դեմ:

 

«Մինչ Թուրքիան ճնշվածների առջև բացել էր իր հոգին ու սահմանները, նրանք անմիջապես փակեցին իրենց դռները, երբ այդ խնդիրը դիպավ նրանց: Նրանք չունեն ողորմություն, նրանք արդարություն չեն ճանաչում: Նրանց մեջ կա բռնապետություն ու դաժանություն»,-ասել է Էրդողանը: