Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այսօր` մայիսի 9-ին, կեսօրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Էրեբունի բժշկական կենտրոն է տեղափոխվել 32-ամյա Արթուր Սարոյանը:

 

 

Վերջինս, ըստ կայքի, վիրավորվել է Օմարի լեռնանցքը պաշտպանելիս: Նա կամավորական հիմունքներով ապրիլի 3-ից գտնվում էր Օմարի լեռնանցքում:

 

 

Ըստ տեղեկությունների` Ա. Սարոյանը Ազգային Ժողովի պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի հորաքրոջ տղան է: Նա վիարվորվել է որովայնի մասում և այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նրան միացրել են արհեստական շնչառական ապարատ: 

 

 

Աղբյուրն` այստեղ