armnoc.am Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում կայացավ գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների առաջնությունը, որից ժամանակ օդամղիչ հրացանով Հրաչ Բաբայանը և Մարիամ Միքայելյանը սահմանել են հանրապետության նոր ռեկորդ, իսկ Հայկ Բաբայանը' եզրափակչի ռեկորդ:
Oդամղիչ հրացան' տղաներ, 60 կրակոց ձևում առաջին տեղում 620,9 արդյունքով Հայկ Բաբայանը էր: Այստեղ եռյակում ընդգրկվեցին նաև Հայկազ Քանքանյանը և Վրեժ Թորոսյանը: Նույն մրցաձևի աղջիկների պայքարում լավագույն արդյունքներ գրանցեցին Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը և Անուշ Նալբանդյանը:
Օդամղիչ ատրճանակ' 60 կրակոց տղաների մրցապայքարում 198,8 արդյունքով առաջին տեղում Սևակ Արշակյանն էր, երկրորդ տեղում' Զավեն Իգիթյանն էր 153,1 արդյունքով, իսկ եռյակի վերջում Բենիկ Խլղաթյանն էր' 173,5 արդյունքով: Աղջիկների վարժությունում Էլմիրա Կարապետյանը 195,9 արդյունքով առաջին հորիզոնականում էր: Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխամաբար զբաղեցրեցին Գոհար Դանիելյանը և Աստղիկ Ղուկասյանը:
Օդամղիչ հրացան' վազող թիրախ, նորմալ վազք վարժությունում Հովհաննես Խաչատրյանն առաջին տեղում էր, նրան հաջորդում էին Հովհաննես Մարգարյանը և Ռազմիկ Մինասյանը: Աղջիկների պայքարում լավագույն եռյակում էին Գոհար Հարությունյանը, Մարգարիտա Մոսյանը և Լիլիթ Մկրտչյանը:
Օդամղիչ հրացան' վազող թիրախ, խառը վազքում լավագույն միավորներ հավաքեց Հովհաննես Խաչատրյանը: Երկրորդ տեղում Ռազմիկ Մինասյանն էր, իսկ երրորդը' Շանթ Սարգսյանը: Աղջիկների վարժությունում մրցանակային տեղերում էին Գոհար Հարությունյանը, Լիլիթ Մկրտչյանը և Լաուրա Ավետիսյանը: