Գնդակային հրաձգության Հայաստանի երիտասարդական առաջնությունում նոյեմբերի 26-ին մարզիկները կատարել են օդամղիչ հրացան և վազող թիրախ' նորմալ վազք վարժությունները: Մարզուհի Ալլա Պողոսյանը, խոցելով 410,7 միավոր, լրացրեց ՀՀ սպորտի վարպետի նորմա: Հրաձգության Հայաստանի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ ա յս տարի անցկացվում է դոպինգ-թեստ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից, որի հաղորդագրության մեջ նշված է. «Մրցման առաջին օրվա արդյունքներով հաղթող ճանաչվեցին.
Օդամղիչ հրացան 10մ, տղաներ, 60 կրակոց վարժություն.
1 տեղ՝ Հայկ Բաբայան (մարզիչ Անդրանիկ Այվազյան),
2 տեղ՝ Հրաչիկ Բաբայան,
3 տեղ՝ Սուրեն Բերյան։
Օդամղիչ հրացան 10մ, աղջիկներ, 40 կրակոց վարժություն.
1 տեղ Ալլա Պողոսյան (մարզիչ Անդրանիկ Այվազյան),
2 տեղ Անուշ Նալբանդյան,
3 տեղ Զարուհի Անանյան։
Վազող թիրախ,10 մ, տղաներ՝ 30+30 կրակոց վարժություն.
1 տեղ Ալեքսանդր Անդրեասյան.
2 տեղ Ռազմիկ Մինասյան,
3 տեղ Շանթ Սարգսյան։
Վազող թիրախ,10 մ, աղջիկներ՝ 20+20կրակոց վարժություն,
1 տեղ Սաթենիկ Մեժլումյան,
2 տեղ Գոհար Վարդանյան,
3 տեղ Լիլիթ Մկրտչյան։